ԿարևորՀասարակություն

«Գազելներ» կլինեն, բայց ոչ հուսահատության․ Երևանի տրանսպորտային ցանցը բարելավվում է

«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը 23 նստատեղով ու 38 կանգնած ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ 150 միջին դասի Zhongtong մակնիշի ավտոբուս է ներկրել։ Այժմ դրանք  պետք է մաքսազերծվեն։ Ուստի կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել ընկերությանը։ Այդ նախագիծն առիթ է դարձել կրկին անդրադառնալ մայրաքաղաքի գերծանրաբեռնված տրանսպորտային ցանցին ու դրա բարելավման վերաբերյալ տրված խոստումերին։ 2017 թվականից ԱԺ «Ելք» դաշինքի կողմից շրջանառության մեջ դրված «հուսահատության գազելների» թեման կառավարության այսօրվա նիստում նույնպես քննարկվել է։

Ե ՞րբ Երևանը վերջնականապես կազատվի այսպես կոչված «հուսահատության գազելներից»․ գուցե՝ երբ երթուղի դուրս գա ավտոբուսների նոր խմբաքանա՞կը։ Վարչապետի հարցն է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանին։ «Գազելներ ունենալու ենք, բայց ոչ հուսահատության»,– պատասխանում է փոխքաղաքապետը։

Մայրաքաղաքի ու նաև մարզերի տրանպորտային ցանցի բարելավման մասին խոսվում ու խոստումներ են տրվում տասնամյակներ շարունակ։ Բայց դրանից   գերբեռնված տրանսպորտային ցանցը չի բարելավվում։ Ավելին, անգամ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն է արձանագրում՝ երևանցիները այժմ ավելի դժգոհ են մայրաքաղաքի տրանսպորտային ցանցից, քան, երբ ուղևորափոխադրումը կազմակերպվում էր հնամաշ գազելներով։ Դրանք մաշված էին, բայց՝ շատ, ավտոբուսները նոր են, բայց քիչ, ասում է Ավինյանը․

«Այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չի Երևանի ամբողջ տարնսպորտային ցանցի սպասարկման համար։ Խնդիրն էականորեն կլուծվի, երբ 237 նոր ավտոբուսները ցանց մտնեն։ Ունենք նաև HIGER չինական ավտոբուսներ, որոնք հիմա վերանորոգվում են, մտնելու են ցանց, խնդիրը էականորեն մեղմվելու է»։

Մայրաքաղաքի տարսնրոպտային ցանցը 237 նոր ավտոբուսներով պետք է համալրվեր դեռ մարտի մեկին, բայց բայց այդպես չեղավ։ Վարորդները կան, ավտոբուսները պատրաստ են, բայց երթուղի չեն մտել։ Դրանց մի մասը մաքսազերծման փուլում է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալը։ Իսկ այն, որ ավտոբուսները երթուղում չեն, դա իրենց մեղավորությունն է, ասում է Ավինյանը․

«Մեր մեղավորությունն ու մեր պատասխանատվությունն է։ Ես դրա համար ներողություն եմ խնդրում։ Այս ավտոբուսները մոտ 30 օրվա ընթացքում երթուղի դուրս կգան, զուգահեռ  մրցույթներ ենք անցակցնում։ Որոշակի գործընթաց կա, որ մենք անցկացնում ենք»։

Թե այս պահին քանի երթուղի չի սպասարկվում, ինչու է ավտոբուսների սպասարկման  տևողությունը ավելացել, բավարար են արդյոք առանձին երթուղիներում շահագործվող ավտոբուսները․ մեր այս ու այլ հարցերին Երևանի քաղաքապետարանից խոստացան ավելի ուշ պատասխանել։ Մինչ այդ, կառավարությունը մաքսատուրքից ազատեց Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին։

150 միջին դասի Zhongtong  մակնիշի ավտոբուսները պետք է մաքսազերծվեն։ Սա թույլ կտա մայրաքաղաքի 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով, ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը:

«Ծրագրի ընթացքում նախատեսվում է ներմուծել 6․6 մլրդ դրամի ավտոբուսներ ու պահեստամասեր, ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,– ասում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Խոստումների շարքից՝ այս ընթացքում Երևանի քաղաքապետարանում  խոստանում են ավտոբուսների առանձնացված գծեր ստեղծել, նաև՝ ներդնել միասնական տոմսային համակարգ։ Մրցույթն ավարտված է, հաղթող ընկերությունը հայտնի է։ Միասնական տոմսային համակարգում կներառվեն ավոտբուսները, միկրոավտոբուսները, մետրոն ու տրոլեյբուսները։ Կանգանռներում ու կանգառասրահներում կառավարման համակարգ ու Էլեկտրոնային ցուցանակներ գործարկելու խոստումը նույնպես ուժի մեջ է։

«Ցուցանակների միջոցո՞վ, թե՞ օնլայն։ Մարդը ոչ թե իջնի կանգառում սպասի ավտոբուսին, այլ օնլայն տեսնի ու 40 վայրկյան առաջ իջնի, ոչ թե հինգ րոպե առաջ»,– վարչապետի արձագանքն է։

Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ դեռ 2013 թ․Լոնդոնում տեսել է, թե ինչպես են ուղևոները բջջային հավելվածի միջոցով հետևում հասարակական տրանսպորտի շարժին։ Երևանն էլ կունենա՝ ասաց, բայց թե երբ, չմանրամասնեց։ Բայց հայտարարեց՝ Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքներն ուժի մեջ են։ Մինչև տարեվերջ նախագիծը պատարստ կլինի։ Նոր կայարանը 22 տոկոսով կավելացնի մետրոպոլիտենի ուղևորահոսքը։ Շուտով «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսական միջոցները պետք է փնտրեն։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն առաջարկ ունի․ «Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերը ներկայացնենելիս նաև այդ պլանները ներկայացնեն»։

Տիգրան Ավինյանը դեմ չէ, բայց առաջարկում է՝ չսպասել միջնաժամկետ ծրագրերին ու մեկ քայլ շուտ սկսել քննարկումները։

Կարդացեք նաև

Back to top button