
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհանգստացնող է համարել այն, որ Արդբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար։
«Ընդամենը 2 հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման հարցը, մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին»,-ասել է վարչապետը՝ կարևորելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը։
«Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի, օրակարգը կձախողվի, մոռացության կմատնմվի Ադրբեջանի կողմից»,- նշել է Փաշինյանը։




