ԿարևորՄշակույթ

Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14- րդ փառատոնը

Մարտի 16-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Համերգային ծրագրում կհնչեն Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 միմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ռեմի Դյուրուն։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանումն է։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ հեղինակների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների, նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button