ԿարևորՍպորտ

Հայկ Խլոյանը՝ Մ23 ԵԱ բրոնզե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայկ Խլոյանը (97 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է լիտվացի Մինդաուգաս Վենչկաիտիսի հետ։ Խլոյանը հաղթել է 6։0 հաշվով ու մեր հավաքականին ևս մեկ մեդալ բերել։

Բուխարեստում հուանհռոմեկան ոճի մինչև 23 տարեկան հայ ըմբիշները նվաճել են մեկ արծաթե և բրոնզե երեք մեդալ։ Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել։ Նա 55 կգ քաշայինների եզրափակչում 3-7 հաշվով զիջել է Ռումինիայի ներկայացուցչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել: 

Կարդացեք նաև

Back to top button