ԿարևորՀասարակություն

Այցելություն Օխտարի միջնակարգ դպրոցի՝ ավտովթարից տուժած աշակերտներին

Մարտի 14-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենի հետ այցելել է Օխտարի միջնակարգ դպրոցի՝ ավտովթարից տուժած աշակերտներին, որոնք տանն են ապաքինվում։

Այցելուները մարզպետարանի կողմից նվերներ են տարել երեխաներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ ու ինքնազգացողությամբ։

Աշակերտների տներ այցերն այսօր շարունակվում են։

Կարդացեք նաև

Back to top button