ԿարևորՍպորտ

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Հայկ Խլոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայկ Խլոյանը (97 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթանակ է տարել թուրք մրցակից  Ֆ․ Օնվերմեզի նկատմամբ և այսօր երեկոյան մրցահերթում  կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 13-19-ը: 

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել։ Նա 55 կգ քաշայինների եզրափակչում 3-7 հաշվով զիջել է Ռումինիայի ներկայացուցչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել: Հարությունյանը 87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Գաբրիել Լուպասկոյին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, իսկ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում 6-1 հաշվով հաղթել է չեխ Մարսել Ալբինիին:

Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Կարդացեք նաև

Back to top button