Քաղաքական

Խնդիրը ներսում է. քաղաքագետը`Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Իրավիճակը Ուկրաինայում դուրս է եկել վերահսկողությունից, մարդիկ չեն կարողանում անգամ ոստիկանություն զանգահարել, բացարձակապես գոյություն չունի տեղական իշխանություն ու ժողովուրդն գրասենյակներից դուրս չի գալիս: Ուկրաինական իրադարձությունները չնչին տարբերություններով նմանվում են Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններին:

Ուկրաինան կազմալուծվում է. այն, ինչ կատարում է Կիրևում, խոսում է այդ պետության ճգնաժամի մասին և ամենևին պայմանավորված չէ ՌԴ , թե արևմուտք ընթանալու հարցով, համոզված է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  Ուկրաինայում իրավիճակն անվերահսկելի է, և դրսի ուժերն անգամ անզոր են փրկել վիճակը, խնդիրը ներսում է, քանի որ հնարավոր չէ այլևս խոսել ու ընդհանուր համաձայնության գալ:

Մայդանում հավաքված մարդկանց անգամ ընդդիմադիր առաջնորդները չեն կարողանում վերահսկել, Իրադրությունը ղեկավարում են Մայդանում հավաքված ծայրահեղական հարյուրավոր առաջնորդներ:

«Շատ ճգնաժամային իրավիճակներում Ուկրաինային, իր անկախությունից ի վեր` 25 տարվա ընթացքում փրկել է փափկությունը, և իրար հետ խոսելու և համաձայնության գալու հնարավորությունը: Փափկությունն օգնել է գոյություն ունենալ: Ուկրաինայում պետք է ուժ չգտնեն խոսելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, ընդ որում դա վերաբերում է բոլորին, անգամ հրապարակում հավաքված մարդկանց, քանի որ ճնշում գործադրելու ռեսուրսներ իշխանությունները չունեն` Բերկուտն այլևս սպառված է, ոստիկանությունը գլուխ չի հանում, բանակի կիրառումը շատ ռիսկային է, քանի որ շատ շրջաններում բանակը կարող է չկատարել հրամաններն ու անցնել ժողովրդի կողմը»:

Քաղաքագետը Ուկրաինայում տիրող իրավիճակն ավելի շատ նմանեցրեց ոչ թե Հայաստանում 2008-ին ծավալվող իրադարձությունների, այլ Լիբիայում տիրող իրավիճակի հետ: Աշխարհն այլևս չի հասկանում թե ինչ կարելի է անել, սակայն այս ձևով Ուկրաինան ըստ Իսկանդարյանի` պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ էլ Եվրոպային:

Back to top button