
Բրյուսելի «Բոզար» ռեստորանի հայազգի խոհարար Կարեն Թորոսյանը երկուշաբթի արժանացել է Միշլենի երկրորդ աստղի։
Կարեն Թորոսյանը երկար տարիներ «Բոզար» ռեստորանում խոհարարական վարպետության օրինակ է: Առաջարկվող բազմաթիվ ճաշատեսակներից առավել ուշագրավը նրա «en croute» ուտեստներն են:
«Մենք ունենք աշխարհի ամենագեղեցիկ մասնագիտությունը։ Խոհարարությունն ավելին է, քան կիրքը, այն կոչում է»,- ասել է Թորոսյանը Բերգենի Թագավորական թատրոնում հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը ստանալիս։
«Ես եկել եմ Բելգիա 25 տարի առաջ՝ ոչ մի բառ ֆրանսերեն չեմ խոսել, և ահա ես այստեղ եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ժան Պիեռ Բրունոյին, որը ստիպեց ինձ սիրահարվել ռեստորանների աշխարհին, և Դեյվիդ Մարտինին՝ առաջին մարդուն, ով իսկապես հավատաց ինձ: Բախտս բերեց, որ հինգ տարի առաջ նա ինձ հնարավորություն տվեց գլխավորել ռեստորանը, և նա հավատաց ինձ։ Ռեստորանների աշխարհը խելագար է, բայց դա լավագույն աշխատանքն է աշխարհում: Միայն նրանք, ովքեր դրա մեջ են, գիտեն, թե ինչ նկատի ունեմ»,- ասել է նա։
Michelin star-ը խոհարարական գերազանցության հիմնական ցուցանիշն է: Michelin աստղերը շնորհվում են հատկապես բարձր մակարդակ ունեցող ռեստորաններին: Ռեստորանները կարող են արժանանալ մեկ, երկու կամ երեք աստղերի, և այդ պարգևը շատ բաղձալի է ողջ աշխարհի խոհարարների համար: Աստղային համակարգը առաջին անգամ ներկայացվել է 1926 թվականին, մեկ աստղով, որը նշանակում է «շատ լավ ռեստորան»: Երկրորդ և երրորդ աստղերը ավելացվել են 1933 թվականին, երկու աստղը նշանակում է «հիանալի խոհանոց, որն արժե այցելել», երեք աստղը՝ «բացառիկ խոհանոց, կարելի է նույնիսկ երկար ճանապարհ անցնել թեկուզ հենց այս ռեստորանում ընթներու համար»։




