
Սերբիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանի 13 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 7,5-ական միավոր։
Նրանցից ոչ մեկին չի հաջողվել տեղ զբաղեցնել մրցաշարի 23 ուժեղագույն շախմատիստների ցանկում և աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել:
Առաջին երեք տեղերը 8,5-ական միավորով գրավել են ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան, Ռումինիայի ներկայացուցիչ Կիրիլ Շեւչենկոն եւ բելգիացի Դանիել Դարդհան։
Էմին Օհանյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 7-ական միավոր:




