
Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին, որը մեծ ներքաղաքական ճգնաժամ էր առաջացրել և սպառնում էր շեղել Եվրոպայի հետ սերտ կապեր հաստատելու ձգտումը, հայտնում է Reuters-ը։
Տասնյակ հազարավոր վրացիներ երեք գիշեր անընդմեջ դուրս էին եկել փողոցներ մայրաքաղաք Թբիլիսիում՝ ընդդեմ նախաձեռնության՝ ասելով, որ կառավարությունը փորձում է երկիրը տանել ավտորիտար ուղղությամբ:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Ձերբակալել էին մի քանի տասնյակ ցուցարարներ։
Օրինագծով պահանջվում էր, որ հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են արտերկրից, գրանցվել Վրաստանի արդարադատության նախարարությունում որպես «օտարերկրյա գործակալ»:




