ԿարևորՄիջազգային

Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով

Թբիլիսիում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ ցուցարարներին ցրելու համար։ ՆԳՆ-ն ասում է, որ ակցիան «բռնի բնույթ է ստացել».

Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանները ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից։

Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ կան թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների շրջանում, նրանց թիվը չի նշվում։ Ոստիկանությունը նաև բերման է ենթարկել դեռևս անհայտ թվով ցուցարարների:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բողոքի ակցիան «բռնի բնույթ է ստացել, ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, եղել են բռնության գործողություններ նախարարության աշխատակիցների նկատմամբ»։ Ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիան խաղաղ է եղել։

Խորհրդարանի մոտ բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրինագիծը։

«Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորների նախաձեռնած օրինագիծը նախատեսում է «արտաքին ազդեցության գործակալների» ռեեստրի ստեղծում։ Նման «գործակալներ» կլինեն շահույթ չհետապնդող կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամտի ավելի քան 20%-ը ստացվում է օտարերկրյա ֆինանսավորումից, ինչը չի ազդի վարչական մարմինների կողմից հիմնադրված կազմակերպությունների, ինչպես նաև մարզական ֆեդերացիաների վրա։

Որպես գործակալ գրանցված կազմակերպություններից կպահանջվի տարեկան ֆինանսական հայտարարագիր ներկայացնել: Յուրաքանչյուր ոք, որը կփորձի խուսափել գրանցումից որպես «գործակալ» կամ չի կարողանա հայտարարագիր ներկայացնել, կենթարկվի 25000 լարիի (մոտ 9500 դոլար) տուգանք:

Արդարադատության նախարարությունը իրավունք կունենա մշտադիտարկում իրականացնել «օտարերկրյա ազդեցության գործակալներին» հայտնաբերելու և օրենքի պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար, իսկ նման մոնիտորինգ իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձը կստանա անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։

Կարդացեք նաև

Back to top button