ԿարևորՀասարակություն

Ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը մանմասներ է հաղորդել այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիների վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ նրանք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:

Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար:

Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ Շ․ Ա․-ն (ծնված 1962 թ․) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս․ Բ․-ն (ծնված 1956 թ․) և Գ․ Ն․-ն (ծնված 1969 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ և ևս 8 հոգի՝ «Արմենիա» ՀԲԿ։

Կարդացեք նաև

Back to top button