
Այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին «Երեւանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում իրականացվելու են քանդման աշխատանքներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից քաղաքացիներին հորդորում են չանհանգստանալ:




