
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում 2023թ․-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված։
Աշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է։ Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից։

Ծրագրում ընդգրկված է նաև Երևանյան խճուղուց Ունիվերսամի հյուսիսային կողմով մինչև Այգաբաց 3-րդ շարք 269 մետրանոց հատվածը:




