
Ուժգին քամին Արմավիր քաղաքում պոկել է շինություններից մեկի տանիքի մետաղական հատվածը և շպրտել փողոց։
«Այսօր` ժամը 13։30–ի սահմաններում, ուժգին քամին կաթվածահար է արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը` տանիքի մետաղական հատվածը պոկելով և շպրտելով փողոցի երթևեկելի հատված»,–ասված է Արմավիրի մարզպետարանի տարածած հաղորդագրությանում։




