
Մարտի 3-ին Կանանց պատմության միամսյակի 14-րդ ամենամյա պանելային քննարկման շրջանակներում դեսպան Մակունցը ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդես է եկել ելույթով։ Դեսպանն անդրադարձել է ՀՀ քաղաքական, հասարակական կյանքում կանանց դերակատարմանը, երկրի կառավարման մեջ նրանց ներգրավվածությանը, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Ելույթին հաջորդել է հարց/պատասխան։
ԱՄՆ արտաքին ծառայության ասոցիացիայի կողմից կազմակերպված քննարկմանը դեսպան Մակունցի հետ միասին մասնակցել են նաև Պետքարտուղարության Արտաքին ծառայության գլխավոր տնօրեն, դեսպան Մարսիա Բերնիքատը և ԱՄՆ-ում Թունիսի դեսպան Հանեն Թաջուրի Բեսասին։




