
Մարտի 2-ին կայացել է դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ համաշխարհային շուկաների հարցերով տեղակալ, ԱՄՆ և Արտաքին առևտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանի հետ։
Դեսպանն ու Առևտրի քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում։




