Հասարակություն

Նեյրովիրաբույժ.«Ցողունային բջիջները ոչ թե երիտասարդացնում, այլ ամրացնում են օրգանիզմը»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երիտասարդացումը միֆ է, թե` իրականություն: Նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում բացել հավերժ երիտասարդացման գաղտնիքը: Ուղիղ համեմատական տանելով մարդու կյանքի և հեռախոսի միջև` նեյրովիրաբուժը նկատել է, որ երկու դեպքում էլ կյանքի տևողությունը կախված է մարտկոցից: Մարտկոցը փոխելով` կերկարի ինչպես հեռախոսի, այնպես էլ մարդու կյանքը: Իսկ ցողունային բջիջնեը ուղղակի ամրացնում են օրգանիզմը, և ոչ թե երիտասարդացնում:

Պարզվում է` մարդկային օրգանիզմը նման է մարտկոցի, որը երկար աշխատանքից հետո վերալիցքավորման կարիք ունի: Վերալիցքավորելով այն`հնարավոր է վերականգնել նաև կենսական անհրաժեշտության օրգանները, որոնք տարիների ընթացքում ծերանում են: Դե իսկ վերականգնելով կենսական անհրաժեշտության օրգանները` հնարավոր է երկարացնել նաև մարդու կյանքը, որքան պետք է: Միֆ է սա, թե` իրականություն: Փորձելով բացել հավերժ երիտասարդացման գաղտնիքը` նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը:

Այսպիսով` մարդու գլխուղեղի ենթակեղևում կա մարտկոց, որը ուղեղն ակտիվացնող համակարգ է և լիցքավորվում է քնած ժամանակ: Իսկ էներգիան մարտկոցը ստանում է մկաններից: Ըստ այս ենթադրությունների` մարդ կարող է ապրել որան ցանկանում է: Միայն նյարդային հյուսվածքներն են, որ չեն վերականգնվում, նկատեց նեյրովիրաբույժը:

Այս ամենն ապացուցելու համար Նիկոլայ Խաչատրյանը զեկույցով հանդես է եկել ֆիզիոլոգիայի ինստիտուտում, սակայն պարզվել է, որ այնտեղ փորձարկում կարելի է անել բացառապես առնետների վրա, ինչը տվյալ պարագայում պարզապես անիմաստ է: Նոյեմբերին նեյրովիրաբուժը պատրաստվում է իր ուսումնասիրությունները ներկայացնել Վաշինգթնում նեյրոգիտության ասոցիացիաների հերթական կոնգրեսին: Եթե իրեն հաջողվի ապացուցել իր գիտական հետազոտությունը, ապա հնարավոր կլինի երկարացնել նաև մարդու կյանքը ընդհուպ մինչև 1000 տարի:

Կարդացեք նաև

Back to top button