ԿարևորՀասարակություն

Գործարարները Մանթաշյանցի հուշարձանին ծաղկեպսակներով հարգանքի տուրք կմատուցեն մեծ բարերարի հիշատակին

2017 թվականից Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը որոշում է  հայ մեծ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը նշել որպես Գործարարի օր:

Ավանդույթի համաձայն այս տարի ևս մարտի 3-ին ժամը 12:15-ին գործարարները Մանթաշյանցի հուշարձանին ծաղկեպսակներով  հարգանքի տուրք կմատուցեն մեծ բարերարի հիշատակին: Պսակի տեղադրումից հետո հուշարձանի հարևանությամբ գտնվող Ս.Աննա եկեղեցում կկատարվի հիշատակի հոգևոր արարողություն:

Կարդացեք նաև

Back to top button