ԿարևորՍպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը:

Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ։

Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը  / 2852 միավոր /:

Հայաստանից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը / 2699,  41-րդ / և Հայկ Մարտիրոսյանը / 2686, 50 –րդ /

Կանանցից լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է /  2628 /:

Մեր երկրի  ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը / 2431 / 40-րդն է , Լիլիթ Մկրտչյանը /  2379 / `  68-րդը և Աննա Սարգսյանը/ 2371 / ` 74-րդը:  

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է:

Կարդացեք նաև

Back to top button