
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ», ասվում է հաղորդագրության մեջ։




