Հասարակություն

Այսօր բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը «Նոյյան Տապան» մամուլի սրահում խոսել է կազմակերպության գործունեության մասին, պատմել թե ինչպես են օգնում դրսում հայտնված երեխաներին կատարել տնային առաջադրանքները: Բարությունը վարակիչ է և բարություն տեսնող երեխաները, նույն կերպ են հետագայում վարվում փողոցում հայտնված մյուս երեխաների հետ:

http://www.armradio.am/hy/?attachment_id=47570

Բարությունը և խոսք է, և գործ: Կարիքվորին և բարի խոսքն ու խորհուրդը կարող է օգնել, և գործով աջակցությունը: «Օրրան» բարեգործական կազմակերպության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը բարեգործությամբ զբաղվում է 14 տարի: Մտահղացումն առաջացել է, երբ զբոսանքի ժամանակ հանդիպել է մուրացիկ երեխաների ու մտածել, նրանց փողոցից կտրելու և օգնելու մասին: Սկզբում 16 երեխաներ են ընդգրկվել «Օրրանում», այսօր նրանց թիվը հասնում է 100-ի:

Տաք սննդից օգտվելու հնարավորություն է տրվում նաև տարեցներին: Սակայն նպատակը ոչ թե զուտ հացի խնդիրը լուծելն է, այլ նաև ճիշտ դաստիարակությունը, և այս հարցում ինչպես ձևակերպեց Արմենուհի Հովհաննիսյանը 50 տոկոս հաջողություն են գրանցել.«Ուսուցիչներն օգնում են տնային առաջադրանքները կտարել, նաև արհեստ են սովորեցնում»:

Բարի գործը վարակիչ է, ասում է կազմակերպության տնօրենը. «Օրրան»-ում հանգրվանող երեխաները, ինչպես ցույց է տվել փորձը, նույն կերպ են վարվում նաև փողոցում հայտնված իրենց մյուս բախտակիցների հետ:
«Մենք լսում ենք, թե ինչպես են իրենք օգնում մյուսներին և ուրախանում նրանց բարեգործությամբ»:

Ի դեպ, բարեգործական հիմունքներով տաք սնունդ ստանալու հնարավորություն է ստեղծվել նաև Վանաձորում` ոչ միայն փոքրերի համար. առայժմ ծրագրից 10 մեծահասակ է օգտվում, սակայն մոտ ապագայում նրանց թիվը կավելանա:

Արմենուհի Հովհաննիսյանի խոսքով` բարեգործությունը խղճի կանչն է:

Back to top button