ԿարևորՄիջազգային

Տաջիկստանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ, հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 8.37-ին: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաեւ Ալմաթիում։ Իսկ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ցնցումները եղել են երեքից չորս բալ ուժգնությամբ։

Բնակչության շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

Կարդացեք նաև

Back to top button