ԿարևորՔաղաքական

Ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը, դա հայերի հայրենիքն է․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգը և նրա եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը, այսօր հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը։

«Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել այս միջանցքը մարդկանց համար, որոնք բնակվում են ԼՂ-ում»,- ասաց Ասելբորնը։

Ըստ նրա՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն անընդունելի է համարում այն, որ 21-րդ դարում տարեցները, երեխաները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։

Ժան Ասելբորնը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի շրջափակել Լաչինի միջանցքը։

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա, որ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, այլ նաև իրենք պետք է գործեն: Մենք, որպես ԵՄ, փորձում ենք դերակատարում ունենալ այն մակարդակով, որ կարող ենք»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:

«Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը: Եվ ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր միջամտելու միջոցներ ունեն, դա կանեն հնարավորինս արդյունավետ»,-ասաց նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button