
Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:
Ուղիղ հեռարձակմանը կարել է հետևել այստեղ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ դատարանի որոշման հրապարակումը հայերեն թարգմանությամբ կհեռարձակվի նաև Հանրային հեռուստաընկերության եթերում։




