
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում հայտարարել է ՆԱՏՕ-ի՝ Կիևին «անդրդվելի» աջակցության և Ռուսաստանի դեմ դաշինքի արևելյան թևն ուժեղացնելու պարտավորությունների մասին, հայտնում է Reuters-ը։
«Մեկ տարի առաջ աշխարհը պատրաստվում էր Կիևի անկմանը», — ասել է Բայդենը։ «Կարող եմ արձանագրել. Կիևը կանգնած է ամուր, հպարտ, բարձր և, ամենակարևորը, այն ազատ է»:
«Երբ նախագահ Պուտինը հրամայեց իր տանկերով մտնել Ուկրաինա, նա մտածում էր, որ մենք երես ենք թեքելու: Նա սխալվեց», — նկատել է Բայդենը:
«Փոխարենը, ՆԱՏՕ-ն ավելի միասնական է և ավելի միասնական, քան երբևէ», — ասել է ԱՄՆ նախագահը:
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել էր Արևմուտքին պատերազմ սկսելու մեջ։
Հենց Արևմուտքն է սկսել պատերազմն Ուկրաինայում, և Ռուսաստանը ուժ է կիրառում այն դադարեցնելու համար՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը փորձել է Դոնբասի տարածաշրջանում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։
«Մենք անում էինք հնարավոր ամեն ինչ այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ բանակցելով այս բարդ հակամարտությունից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար, սակայն մեր թիկունքում պատրաստվում էր շատ այլ սցենար»,- ասել նա։
ՌԴ նախագահը մեղադրել է Արևմուտքին Ուկրաինան որպես «հրաձգարան» օգտագործելու մեջ։




