ԿարևորՄիջազգային

ԱՄՆ նախագահի խորհրդականն ասել է, որ Արևմուտքը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հերքում է Արևմուտքի կողմից սպառնալիքի առկայությունը, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսօր ավելի վաղ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը հայտնվել է սպառնալիքի առաջ, քանի որ 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվել են քննարկել անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Արևմուտքը Ուկրաինային «մեծ» պատերազմի էր նախապատրաստում։

«Ոչ ոք չի հարձակվում Ռուսաստանի վրա, մի տեսակ աբսուրդ է կարծել, որ Ուկրաինան կամ մեկ ուրիշը ռազմական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար»,-Սալիվանի խոսքերն է մեջբերում Agence France Presse-ը:

Կարդացեք նաև

Back to top button