
Արևմուտքն է սկսել պատերազմն Ուկրաինայում, և Ռուսաստանը ուժ է կիրառում այն դադարեցնելու համար, այսօր Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը փորձել է Դոնբասի տարածաշրջանում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։
«Մենք անում էինք հնարավոր ամեն ինչ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ բանակցելով այս բարդ հակամարտությունից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար, սակայն մեր թիկունքում պատրաստվում էր այլ սցենար»,- ասել է նա։




