ԿարևորՀասարակություն

Այսօր ս. Սարգիս զորավարի տոնն է (ֆոտոշարք)

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը, որը եկեղեցու շարժական տոներից է: Եկեղեցու տոնացույցում այն դասվում է շարժական տոների շարքին: Շնորհաշատ զորավար  Սարգիսը շատերին է քրիստոնեություն քարոզել: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ էլ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Չնայած որ ավանդույթը եկեղեցու հետ կապ չունի և հոգևորականները խորհուրդ են տալիս հավատը չկապել երզների և աղի բլիթի հետ, այնուամենայնիվ, մեր երիտասարդների շրջանում ավանդույթը տարածված է:

Տոնի հետ կապված կան հետաքրքիր ավանդույթներ: Դրանցից մեկը՝ տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում շեմին, որպեսզի սուրբն այցելի իրենց և ձիու սմբակի հետքը թողնի փոխինձի վրա: Շաբաթ երեկոյան այդ փոխինձը շաղախում են և ուտում:  Երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:  Տոնի օրը Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սակայն տոնը նշելը չի սահմանափակվում միայն եկեղեցական արարողակարգով, այն նշում են նաև աշխարհիկ տարբեր միջոցառումներով: 

Այսօր նաեւ տեղի ունեցավ ավանդական խաչապտույտը, որը մեկնարկեց առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցուց։

Կարդացեք նաև

Back to top button