
Այսօր ժամը 10. 30-ին հայաստանյան եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ և նորապսակների օրհնություն: Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:
Այսօր ժամը 19.00-ից Կարապի լճի տարածքում անցկացվելու է մեծ բացօթյա միջոցառում: Ծրագրում` Տ. Պետրոսի օրհնություն, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբի ելույթ, ուրախ երգեր ու պարեր, դիսկոտեկ, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոսոտվանությունների մրցույթ մրցանակներով, բացիկներ, փուչիկներ ներկաների համար, հրավառություն:




