ԿարևորՄիջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38044-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38044-ի․ գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով աղետների կառավարման վարչությանը։

Փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում։ Բնական աղետի հետևանքով ավերվել են մի քանի հազար տներ։

Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից լրջորեն տուժել է Սիրիան. այնտեղ՝ Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող հատվածում, երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 3513, վիրավորների թիվը հասել է 7396-ի։

Կարդացեք նաև

Back to top button