ԿարևորՄշակույթ

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին»․ լուսանկարների ցուցահանդես Մետրոպոլիտենում

Արվեստը մետրոյում նախագծի շրջանակներում «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ՝ լուսանկարների ցուցահանդես է բացվել Մետրոպոլիտենում։

«Երիտասարդական» կայարանում ներկայացված են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի` որպես հայ մշակույթի, լեզվի, գրականության աշխարհին հասանելի պահպանման հարթակ և մշակութային հաստատուն արժեք ներկայացնող «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի ընթացքում արված նկարները։

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրի ներքո համերգ, որին ներկայացվեց երկու պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:

Մանսուրյանական մրցույթը ոչ միայն կարևորում է երաժշտությունը, այլ նաև հատուկ շեշտադրում է հայ խոսքն ու գրականությունը, քանի որ յուրաքանչյուր նոր ստեղծվող գործ պետք է հիմնված լինի հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի վրա, ինչը թույլ է տալիս վերհանել դարավոր հայ գրական ժառանգությունը, հանրահռչակել արդի պոեզիան, հայ գիրն ու խոսքը լսելի դարձնել ամբողջ աշխարհին:

Ցուցահանդեսը ներկայացված կլինի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում մինչև փետրվարի 25-ը։

Կարդացեք նաև

Back to top button