
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա՝ երկրաշարժից տուժած բնակչությանը տրամադրվող Հայաստանի օգնության շրջանակում, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ինչպես Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան է նշել սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ, Ֆրանսիան խրախուսում է Հայաստանի և Թուրքիայի ջանքերը՝ իրենց հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում։
Թուրքիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։
ԱԳ նախարար Միրզոյանն այցելել է նաև Ադիյաման քաղաք, որտեղ հայկական թիմը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։




