ԿարևորՏնտեսական

Քննարկվել են կոնյակագործության ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ԷՆ ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը հանդիպել են կոնյակ արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են կոնյակագործության ոլորտում առկա խնդիրները, հայկական կոնյակի վերաբրենդավորման գործըթացն արագացնելու, միասնական լուծումներ գտնելու և լավագույն արդյունքին հասնելու հնարավոր ուղիները:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել այդ գործընթացն առավել առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button