Քաղաքական

ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռնամուխ է եղել վերականգնել Ստեփանավանի օդանավակայանի թռիչքուղին ու շենք-շինությունները, վերակառուցել այն` դարձնելով տարածաշրջանում մրցունակ օդանավակայան: Այդ աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը ԱԻՆ-ն է հանձնել համապատասխան տրանսպորտային միջոց և գույք (մետաղյա թիթեղներ):
Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնություն է ձեռք բերվել վերջինիս ամրակցված Զիլ-130 մակնիշի ԿՕ-002 տեսակի` 950.000 դրամ հաշվեկշռային մնացորդային արժեքով տրանսպորտային միջոցը ՀՀ ԱԻՆ-ին հատկացնելու համար: Համնաձայն նախագծի, նշված տրանսպորտային միջոցը և մետաղյա թիթեղներն անհրաժեշտ են օդանավակայանում անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման և իրականացման, մասնավորապես` տարածքը և թռիչքուղին բարեկարգ, մաքուր վիճակում պահելու, օդանավակայի անխափան շահագործումն ապահովելու, օդանավակայանի տարածքն ցանկապատելու համար:
«Ստեփանավանի օդանավակայանի տարածքը, շենքերը և թռիչքուղին ներկայումս գտնվում են անմխիթար վիճակում: Իրականացվող աշխատանքների շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների արդյունավետությունը և օպերատիվությունը, կզարգանա ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը, ՀՀ-ն կունենա ևս մեկ պահեստային օդանավակայան»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 29-ին ընդունած համապատասխան որոշմամբ Ստեփանավանի օդանավակայանը հանձնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Back to top button