ԿարևորՀասարակություն

Հունաստանում կներկայացվի հայկական գինու պատմությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի՝ Helexpo-ում կայանալիք Detrop ցուցահանդեսին, որը հանդիսանում է Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարևոր իրադարձություններից մեկը, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: 

Ցուցահանդեսում «Quality Wines» ընկերությունը կներկայացնի ArArAt, Zorah, Karas, ArmΑs, Hin Areni, Oshin,  Orran,  Armenia Wine, Kilikia, Jermuk και Noyan ապրանքանիշները։

Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։

Փետրվարի 19-ին N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա «Հայաստան՝ Գինու սրբազան երկիր» խորագրով Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։

Կարդացեք նաև

Back to top button