
Թուրքիայիայում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ փրկարարները երկու աղջկա կյանք են փրկել, ֆեյսբուքի իր էջում գրել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
«Եօթներորդ օրը երկու հրաշքներ եւս պատահեցան։
Ատըեամանի մէջ, Թուրքիոյ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ջոկատներու գործակցութեամբ երկու աղջնակ դուրս հանուեցան փլատակներու տակէն։
Զօրակցութիւնը կեանք է…»,- գրել է Փայլանը։
Թուրքիայում զոհերի թիվն անցել է 24 հազարից, վիրավորների թիվը 80 հազարից ավելի է: Երկրում յոթօրյա սուգ է հայտարարվել:




