ԿարևորՔաղաքական

Մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև միայնակ թողնել հայ ժողովրդին․ԵԽ պատգամավոր

Մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև միայնակ թողնել հայ ժողովրդին․ֆեյսբուքում գրառում է արել այսօր Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին՝ հրապարակելով լուսանկաներ։

«Այսօր երեկոյան ժամանել եմ Հայաստան, Լաչինի միջանցքի մուտքի մոտ եմ։ Լեռնային Ղարաբաղ մտնելու այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է, ինչ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար հայ խաղաղ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված։ Այս հսկայական հումանիտար ճգնաժամին բախվելով՝ Եվրոպան վերջապես պետք է գործի:

Որովհետև մենք իրավունք չունենք միայնակ թողնել հայ ժողովրդին էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև, և որովհետև, իրականում, վտանգված է նաև մեր երկրների անվտանգությունը»,-գրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button