ԿարևորՀասարակություն

Թուրքիայից արձագանքել են Հայաստանից ստացած հումանիտար օգնությանը

Միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում․ իր թվիթերյան էջում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Քըլըչը ևս մի գրառում է կատարել ՀՀ-ից ստացված օգնության վերաբերյալ.

«Բացի 28 հոգանոց թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովուրդը 100 տոննա պարենամթերք, դեղորայք, ջուր և շտապ օգնության այլ փաթեթներ է ուղարկել 5 բեռնատարներով, որոնք մեկնել են Ադըյաման՝ անցնելով Ալիջանի սահմանային դարպասով։ Շնորհակալություն Հայաստան»,- գրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button