
Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում «Համմեր» ավտոմեքենայի վարորդին, լսվում են կրակոցի ձայներ:
Տեսանյութում երևում է, որ կառավարական շենքի մոտ վարորդը վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Համեր» մակնիշի մեքենայի վարորդի վերաբերյալ:
Նշվում է, որ նա կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
«Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:




