
Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն:
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը։
Հունվարի 20-ից Արցախում մի շարք մթերքներ վաճառվում են միայն կտրոնով։




