ԿարևորՄիջազգային

Թուրքիայի Հաթայ նահանգում 90 ժամ փլատակներում մնացած 10 օրական երեխայի են փրկել

Թուրքիայից և Սիրիայից շարունակում են տեղեկություններ ստանալ երկրաշարժից շատ ժամեր անց հրաշքով ողջ մնացած և փրկված մարդկանց մասին: Բայց, ըստ փրկարարների, դրանք առանձին դեպքեր են, և նմանատիպ նոր հրաշքների հույս գրեթե չկա։

Թուրքիայի Հաթայ նահանգում 90 ժամ փլատակների տակ մնացած մորն ու նրա 10 օրական որդուն փրկել են տան փլատակներից։ Տեղական լրատվամիջոցները հրապարակել են փոքրիկ Յագիզի լուսանկարները՝ ջերմությունից պաշտպանող պլաստմասե վերմակով փաթաթված, որը տեղափոխում են շտապօգնության մեքենա։

Սիրիայում հազարավոր մարդիկ առաջարկել են որդեգրել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող տան փլատակների տակից փրկված նորածին աղջկան։ Այան, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «հրաշք», դեռևս պորտալարով կապված է եղել մոր հետ, ով աղջկա մյուս հարազատների հետ մահացել է երկրաշարժից։

Անցած երկուշաբթի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է մոտ 23 հազար մարդ։

Կարդացեք նաև

Back to top button