ԿարևորՀասարակություն

Երկրաշարժից վնասվել է հայկական եկեղեցին

Երկրաշարժի հետևանքով վնասվել է Սիրիայի Յակուբիե գյուղի Ս․ Աննա հայկական եկեղեցին, տեղեկացնում է  «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ցավով է տեղեկացել գյուղում տեղի ունեցած ավերածությունների, այդ թվում նաև Ս Աննա հայկական եկեղեցու վնասման մասին։

«Ս. Աննան, լինելով պատմական եկեղեցի, ուխտատեղի է դարձել մեր ժողովրդի համար», — ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/kantsasar/posts/pfbid02LSURQxj7PyzNiNPjwG4zMYYLCA9dxtxwrnNqfxWFLiK66HNtgopSZoDvEYapsGZhl

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Մի քանի ժամ անց դրան հաջորդել է 7,5 մագնիտուդով նոր երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի 10 նահանգներում, ինչպես նաև Սիրիայում։

Կարդացեք նաև

Back to top button