
Փետրվարի 10-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։




