ԿարևորՄշակույթ

Հոբելյանական ծրագրեր՝ նվիրված Խաչատուրյանին ու Ազնավուրին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախատեսվում են իրականացնել հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանին և շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հոբելյանական ծրագրեր։

«Վարչապետի որոշմամբ ստղեծվել են Արամ Խաչատուրյանի 120-ամյա և Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանների հանձնաժողովներ: Պատիվ ունեմ գլխավորելու երկու հանձնաժողովները: Կունենանք մեր մեծերին հարիր շատ հետաքրքիր հոբելյանական ծրագրեր»,- գրել է Հարությունյանը:

Back to top button