
«Այրված զինծառայողների առողջական վիճակը բավարար է»․ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների վիճակին։
«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, եւ առաջիկայում էլ, ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
«Մենք այդ փուլը բարեբախտաբար, հաղթահարել ենք»,-նշել է նախարարը:




