ԿարևորՀասարակություն

Արցախում մանկական կաթնախառնուրդներ, շիլաներ և թեյեր կբաժանվեն

Փետրվարի 1-ին Արցախի Սոցիալական Զարգացման Ծրագրերի Հիմնադրամում մանկական կաթնախառնուրդներ, մանկական շիլաներ և թեյեր կբաժանվեն՝ սկսած ժամը 14։00 ից մինչև ժամը 18 ։00-ը։

Շահառուների խումբը՝

  • Բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) ընտանիքներ` մանկիկության տարիք ունեցող, երկու և ավել կաթնախառնուրդով կերակրող ընտանիքներից ։
  • Երեխաների ծննդականների և անձնագրի առկայությունը պարտադիր է
  •  Եթե երեխաները կաթնախառնուրդով չեն կերակրվում կամ կես֊ կես եք օգտագործում` կուրծք և կաթնախառնուրդ, ապա մոտեցեք բացառապես բժշկի ցուցումով ։
  •  Ծննդատանը գտնվող ծնողները մոտենան միայն բժշկի ցուցումով ։

 Հասցեն Ազատամարտիկների 54 , Սոց նախարարության հարևանությամբ։

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 52 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա, ուսումնական հաստատություն, 56 նախադպրոցական խումբ։

6,828  երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:

Կարդացեք նաև

Back to top button