ԿարևորՄշակույթ

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեին՝ հունվարի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Վաղը հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կնշի իր ծննդյան 84-ամյակը: Նա ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում:

Նրա ստեղծագործությունները XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն են:

https://www.facebook.com/yermetro/videos/482533467199307

Կարդացեք նաև

Back to top button