
Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի նիստ, որում քննարկվեցին ձմեռային զորակոչին վերաբերող հարցեր։
Մասնակցել են հանձնաժողովի բոլոր անդամները։
Ինչպես նշել է զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման նորանշանակ ղեկավար Սուրեն Մեժլումյանը, այս նիստով, ըստ էության ամփոփվում է մարզում 2022 թ․ ձմեռային զորակոչը։
Զինվորական թեմայով քննարկումը շարունակվել է Արագածոտնի համայնքների ղեկավարների մասնակցությամբ․ քննարկման առանցքում է եղել ՀՀ Կառավարության որոշմամբ հայտարարված զորավարժությունների կազմակերպման հարցը։
Մարզպետը պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ կերպով իրականացնել գործընթացը՝ իրազեկումից մինչև վարժական հավաքներ։
Այսպիսով, սույն թվականի մարտից ՀՀ զինապարտ քաղաքացիների համար մեկնարկում են 25-օրյա վարժական հավաքները, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։




