ԿարևորՀասարակություն

Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի դեմ գործի շրջանակում

Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն թվիթերյան գրառմամբ։

«2023 թ. հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները» — գրել է Կիրակոսյանը իր էջում:

Կարդացեք նաև

Back to top button